Հաստատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 22-ին ընդունել է նոր որոշում՝ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը փոփոխելու վերաբերյալ:

333-Ա որոշման մեջ նշվում է հետևյալը. «Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ու 6-րդ մասերով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»:

Հավելվածով սահմանված կազմի անդամներին ցանկը այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել