Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարար Եկատերինա Զախարևային:
Երկու երկրների արդարադատության կառույցների ղեկավարների զրույցն ընթացել է Բուլղարիայի մայրաքաղաքում կայացած դատական համակարգի անկախության ամրապնդմանը նվիրված համաժողովի թեմաների շրջանակում:
Գործընկերները նշել են, որ իրավական ոլորտում համագործակցության խորացման մեծ ներուժ կա և քայլեր պետք է ձեռնարկվեն փոխգործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ՝ այդ թվում նաև փոխադարձ այցեր կազմակերպելով:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: