Սպանություն` մեքենայի ձայնային ազդանշանի պատճառով

Գուրգեն Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր մեքենայով Երևան քաղաքի Քաջազնունի փողոցով երթևեկելիս ձայնային ազդանշան տալու պատճառով սեփական անձի «առավելությունն» ընդգծելու նպատակով, սկսել է հետապնդել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենային: Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 75 և 77 շենքերի միջնամասում հանդիպելով նշված ավտոմեքենային` իրեն ձայնային ազդանշան տալու համար պարզաբանումներ է պահանջել վարորդ Էդուարդ Ղ.-ից, որի պատճառով նրանց միջև վիճաբանություն է ծագել:

Գուրգեն Բ.-ն օգտագործելով չնչին առիթը` ձայնային ազդանշան տալը, խուլիգանական դրդումներով, Էդուարդին սպանելու դիտավորությամբ, իր մոտ պահվող դանակով հարվածել է վերջինիս կյանքի համար կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ հատվածին: Հարվածի հետևանքով վնասվել է Էդուարդի ձախ առաջին կողաճառը, ձախ թոքի վերին բիլթը, կտրվել է ենթաանրակային զարկերակը: Նույն օրը ժամը 20:45-ին Էդուարդը տեղափոխվել է Երևան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ արյան սուր կորստի հետևանքով գիտակցության չգալով մահացել է:

Գործը դատարանում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել