Վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար: Մասնավորապես, ապրիլի 7-ի 265-Ա որոշման մեջ նշվում է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրություն իրականացնելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2016 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ ուսումնասիրված ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ»:
Այս որոշման հավելվածի համաձայն՝ աշխատանքային խմբի կազմում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ա. Պետրոսյանը, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Կ. Իսախանյանը և ՊՆ աշխատակազմի զինծառայողների սոցիալակն պաշտպանության վարչության պետ Ս. Առուշանյանը: