ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 7-ի N 06-Ն հրամանով սահմանված են այն դեպքերը, երբ արյան դոնորությունը հակացուցված է. ներկայացնում ենք հակացուցումների ցանկը.
1. Դոնորությունը բացառող բացարձակ հակացուցումներ (հիվանդություններ` անկախ հիվանդության վաղեմությունից և բուժման արդյունքներից)`
1) Վարակիչ հիվանդություններ`
ա. ՄԻԱՎ-վարակակրություն, ՁԻԱՀ,
բ. վիրուսային հեպատիտներ (երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ),
գ. սիֆիլիս (բնածին կամ ձեռքբերովի),
դ. պալարախտ (տուբերկուլոզ) բոլոր ձևերը,
ե. բրուցելոզ,
զ. բծավոր տիֆ,
է. տուլարեմիա,
ը. բոր,
թ. մալարիա,
ժ. էխինոկոկոզ,
ժա. տոքսոպլազմոզ,
ժբ. տրիպանոսոմոզ,
ժգ. ֆիլարիատոզ,
ժդ. ռիշտա,
ժե. լեյշմանիոզ:
2) Սոմատիկ հիվանդություններ`
ա. չարորակ նորագոյացություններ և արյան հիվանդություններ,
բ. կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ,
գ. հոգեկան հիվանդություններ,
դ. խուլհամրություն,
ե. ալկոհոլիզմ, թմրամոլություն:
3) Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ`
ա. գերճնշումային (հիպերտոնիկ) հիվանդություն,
բ. սրտի իշեմիկ հիվանդություն,
գ. ուղեղի անոթային հիվանդություններ,
դ. տրոմբոֆլեբիտ,
ե. սրտի արատներ (բնածին և ձեռքբերովի),
զ. էնդոկարդիտ, միոկարդիտ:
4) Շնչառական օրգանների հիվանդություններ`
ա. թոքերի էմֆիզեմա,
բ. թոքային ֆիբրոզ,
գ. ասթմա (հեղձուկ),
դ. օբստրուկտիվ բրոնխիտ,
ե. բրոնխոէկտատիկ հիվանդություն:
5) Մարսողական օրգանների հիվանդություններ`
ա. ստամոքսի խոց,
բ. տասներկումատնյա աղիքի խոց:
6) Լյարդի և լեղուղիների հիվանդություններ`
ա. քրոնիկ հեպատիտ,
բ. լյարդի ցիռոզ,
գ. լեղապարկի քարեր խոլեցիստիտով,
դ. խոլանգիտ:
7) Երիկամների և միզուղիների հիվանդություններ`
ա. երիկամների խողովակամիջանկյալային (տուբուլոինտերստիցիալ) հիվանդություններ,
բ. երիկամային անբավարարություն,
գ. միզաքարային հիվանդություն:
8) Շարակցական հյուսվածքի սիստեմային (տարածուն) ախտահարումներ:
9) Ճառագայթային հիվանդություն:
10) Ներզատական համակարգի հիվանդություններ (նյութափոխանակության արտահայտված խանգարումներով):
11) Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ`
ա. տեսողություն (± 4 դիոպտրիա և ավելի),
բ. անոթացանցենու բորբոքման մնացորդային երևույթներ (խորիոռետինային բորբոքում, իրիտ, իրիդոցիկլիտ),
գ. տրախոմա:
12) Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ:
13) Ոսկրաբորբ (օստեոմիելիտ):
14) Վիրահատություններ`
կյանքի ընթացքում որևէ օրգանի հեռացում (ստամոքս, երիկամ, փայծաղ, արգանդ, ձեռք, ոտք, աչք և այլն):
15) Բացի դոնացիան բացառող մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձինք`
ա. արվամոլներ,
բ. մարմնավաճառներ,
գ. կալանավայրերում գտնվող անձինք,
դ. մարդու արյան և արյան բաղադրամասերի, բժշկական գործիքների հետ մշտական շփման մեջ գտնվող բուժանձնակազմ,
ե. վիրուսային հեպատիտ Ց-ով, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով հիվանդների և վարակակիրների ընտանիքի անդամներ /համատեղ բնակվելու պայմանում/,
զ. արյան միջոցով փոխանցվող վարակների հետազոտման կրկնակի (3 ամիս անց) կասկածելի արդյունքներ:
2. Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներ
1) արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական այլ միջամտություններ – 6 ամիս
2) վիրահատություններ, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում – 6 ամիս
3) Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատև (1 ամսից ավելի) գործուղում – 6 ամիս
4) հղիության և լակտացիայի շրջան – ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո
5) դաշտանի շրջան – դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 5 օր
6) ալերգիկ վիճակներ – 2 ամիս
7) 370 C ջերմաստիճանից բարձր ջերմություն, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ – 1ամիս
8) պատվաստումներ` կենդանի վակցինա – 1ամիս, սպանված վակցինա – 10 օր, կատաղության և հեպատիտ Բ-ի դեմ – 6 ամիս
9) դեղերի օգտագործում` հակաբիոտիկներ, սալիցիլատներ և ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ – 1 ամիս
10) մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձինք – 5 տարի
11) ոգելից խմիչքների ընդունում – 24 ժամ
12) ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ – 3 ամիս
Իրավաբան.net