ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի պաշտոնականհայտարարությունների համաձայն՝ ադրբեջանական կողմը ապրիլի 1-ից 2-ի գիշերը ձեռնարկել էհարձակողական գործողություններ:
Այդ սանձազերծ գործողություններով հրթիռահրետակոծման են ենթարկվում նաև խաղաղբնակավայրերը, որոնց հետևանքով, ցավոք, սպանվել են մեկ և վիրավորվել 2 երեխաներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է բնակավայրերի և խաղաղբնակիչների վրա հարձակումները:
Դրանք կյանքի իրավունքի դեմ ոտնձգող միջազգային մակարդակի հանցագործություններ են,որ ենթակա են դատապարտման և պատժման միջազգային իրավունքի ողջ խոստությամբ՝ առանցորևէ բացառության: Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնասյունն է բնակավայրերի ևքաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման բացառիկարգելքը: Քաղաքացիական բոլոր անձինք և, հատկապես, երեխաներն ու կանայք գտնվում ենառանձնակի պաշտպանության տակ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է խաղաղ բնակավայրերինկատմամբ ադրբեջանական կողմից իրականացվող անթույլատրելի գործողությունների հետևողականուսումնասիրություն՝ իր կարգավիճակի բոլոր հնարավորություններով դրանք միջազգային մարմիններիուշադրությանը ներկայացնելու և պարտադիր քննարկման հարց դարձնելու նպատակով: