Այսօր ոստիկանությունից տեղեկացրել են, որ մարտի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 1986 թ. ծնված Կարեն Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով Կ. Կարապետյանը և ուղևորներ՝ 1981 թ. ծնված Վահան Ղուկասյանը և 1986 թ. ծնված Ռուսլան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ 1988 թ. ծնված Ռոման Հարությունյանը և 1984 թ. ծնված Արկադի Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
ՊՆ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մարտի 9-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված պայմանագրային զինծառայողներ, Կարեն Իշխանի Կարապետյանի, Վահան Մնացականի Ղուկասյանի և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյանի հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը: