Նաիրի Հարությունյանն այսօր՝ կառավարության հերթական նիստին նշանակվեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Պարոն Մկրտչյանն ասաց, որ նա նախկինում աշխատել է աշխատակազմի ղեկավար, ինչպես նաև զբաղեցրել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Նաիրի Հարությունյանին մաղթեց բեղումնավոր աշխատանք: