Ավտովթար Երևանի փոքր կենտրոնում. կա տուժած

Մարտի 5-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿօպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Միցուբիշի Լանսեռ մակնիշի 03 AM 333 պետհամարանիշի (վարորդ՝ Տ. Հ.), Օպել Աստրա մակնիշի 35 ՏL 447 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Մ.) և Օպել Աստրա մակնիշի 358 OZ 61 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Գ.-ը հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

4004 (1)

4005

4006

4008

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել