Ծաղկաձորի քաղաքապետարանի մոտ նռնակ է հայտնաբերվել

Ոստիկանության Հրազդանի բաժնում 1967 թ. ծնված Մուշեղ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձորի քաղաքապետարանին պատկանող տնկարանի հարակից տարածքի ճանապարհի աջ մասում տեղադրված գազահաշվիչի մոտ հայտնաբերել է նռնակ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել