Փոփոխություններ կենսաթոշակային համակարգում

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41–րդ հոդվածով նախատեսված է կենսաթոշակ վճարելը դադարեցվելու հիմքերը։

Մասնավորապես, դրանք են`

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում.

2) կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

2.1) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում.

2.2) եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուն տասներկու ամիս անընդմեջ բացակայում է Հայաստանի Հանրապետությունից (կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարվելու դեպքում).

2016 թվականի հունվարի 12–ին ընդունված փոփոխություններով ավելացվել է վերը նշված 2.2 կետը. եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուն տասներկու ամիս անընդմեջ բացակայում է Հայաստանի Հանրապետությունից (կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարվելու դեպքում)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել