Այսօր Կառավարության նիստում հաստատվելու է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենuգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի 40.1 հոդվածի՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը կառաջացնի տուգանքի նշանակում: Մասնավորապես՝
«Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը տեղամասային կենտրոնի շենքի ներսում, մուտքի մոտ կամ շենքի շուրջը բանավոր կամ գրավոր ձևով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրությունների հավաքմամբ` ընտրողների կամ հանրաքվեի մասնակիցների կամաարտահայտման վրա ներազդելու միջոցով կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը զանգվածային լրատվության միջոցներով կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով»: