ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Յոլյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար` նրան ազատելով Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից: