Աշխատանքային օրը կտեղափոխվի. «Ո՞նց որ բոլորիդ համար հաճելի էր»

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունն այսօր որոշեց` 2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը:

Այս քայլին կառավարությունը գնաց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է: «Ես ցանկանում եմ լսել մեր գործընկերների կարծիքները, որովհետև այս հարցն ինձ համար մի փոքր վիճելի է»,- նախարարներին դիմելով ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արձագանք չեղավ, նա կատակեց. «Ո՞նց որ բոլորիդ համար հաճելի էր, հա՞: Առաջակում եմ կանայք հանգստանան, տղամարդիկ` աշխատեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել