Այսօր կառավարության հերթական նիստին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին հավանություն տալու մասին նախագիծը:
Համաձայն այս նախագծի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսվելու են հատուկ կրթության և ներառական կրթության գծով պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող միջոցների շրջանակներում:
Ներկայացնելով նախագիծը նախարարը նշեց, որ Հայաստանը միջազգային ասպարեզում դրական տեղաշարժեր է արձանագրել կրթական համակարգի զարգացման ուղղությամբ, պարոն Աշոտյանը օրինակներ բերեց:
Այնուհետև նախագիծ ներկայացրեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նա նույնպես իր խոսքի մեջ խոսեց միջազգային հարթակում արձանագրած հաջողությունների մասին:
Վարչապետը, լսելով նախարարին, կատակեց. «Սկսել ենք աշխարհին օրինակներ ծառայել, պարոն Աշոտյանը ներկայացրեց, դուք ներկայացրիք»: