ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ամփոփելով կատարված աշխատանքները, վարչապետ Հովիկ Աբրահամյանին ասել է, որ 2015 թ.-ին ԴԱՀԿ բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 միլիարդ դրամը: Հարուցվել է 893 հազար 222 կատարողական վարույթ, պահանջատերերի, մասնավորապես, պետական բյուջեի օգտին բռնագանձվել և վերակագնվել է 7 մլն 190 մլն, իրավաբանական անձանց օգտին` 13 մլրդ 676 մլն, ֆիզիկական անձանց օգտին` 1 մլն 601 մլն դրամ: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 27.348 կատարողական վարույթի: Ավարտված ու կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835: