Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Եգորյանը, ցանկանալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալ, 2014 թվականի հունիս ամսին, կնոջ հանգուցյալ մորաքրոջից` Տամիլլա Հարությունյանից, վերջինիս բնակարանում, օգտագործելու նպատակով, անհատույց ձեռք է բերել անհայտ անձի կողմից պատրաստված ակնհայտ կեղծ փաստաթուղթ` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 35 միջնակարգ դպրոցի ատեստատ, այնուհետև այն օգտագործելով` 2015թ. փետրվարի 10-ին ներկայացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն:
Գործը քննվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր և նույն դատարանի նախագահ Դավիթ Բալայանի կողմից:
Դատարանը վճռել է Արմեն Եգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և նշանակել պատիժ տուգանք ՀՀ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով:
Արմեն Եգորյանի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց` ստորագրությունը չհեռանալու մասին:
Կարդացեք նաև՝