«Գրին քարտ» էին շահել, բայց հայտնվեցին դատարանում

Նախաքննական մարմինը Անուշ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի մայիս ամսին շահելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպվող ամենամյա ներգաղթային մուտքի վիզայի վիճակախաղը և չունենալով միջնակարգ կրթություն, օգտագործել է իր անվամբ պատրաստված իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ դպրոցն ավարտած լինելու մասին: Այն ներկայացրել է ՀՀ-ում գործող ԱՄՆ դեսպանատուն:

Նրա ամուսնուն նույնպես մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջից` Անուշ Կ.-ից տեղեկանալով, որ վերջինս շահել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպվող ամենամյա ներգաղթային մուտքի վիզայի վիճակախաղը, սակայն չունի միջնակարգ կրթություն և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն պետք է ներկայացնի միջնակարգ կրթության ատեստատ, 2014 թվականին Հ. Ղ.-ի միջոցով 500.000 ՀՀ դրամ գումարով ձեռք է բերել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող ատեստատը ու հանձնել կնոջը:

Այս գործը դեռ դատաքննության փուլում է, վճիռ չի կայացվել: Երկու ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել