Առողջապահության նախարարությունը՝ սուր շնչառական վարակների վերաբերյալ

Իրավիճակը կայունացման միտում ունի, սրված շրջանն արդեն անցել է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից՝ անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդություններին:

Մեզ հետ զրույցում նախարարությունից հայտնեցին նաև, որ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում են ամենօրյա մշտադիտարկումները՝ առողջապահության և կրթության ու գիտության նախարարություններից կողմից. գրիպային նշաններ ունեցող երեխաները ուղարկվում են տուն, որպեսզի մյուս երեխաներին նույնպես չվարակեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել