Սերժ Սարգսյանը դատավորների նոր նշանակումներ է կատարել

Սերժ Սարգսյանն այսօր նոր նշանակումներ է կատարել: Նախագահականից տեղեկանում ենք.

1. Արսեն Սարդարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2. Դավիթ Սարգսյանը նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

3. Գրիգոր Հովհաննիսյանը նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Գայանե Մազմանյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել