Հարկային տեսչություններ կմիաձուլվեն

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց ՀՀ ՖՆ Կոտայքի և Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` կազմավորելով Կոտայքի տարածքային հարկային տեսչություն, իսկ Էջմիածնի և Արմավիրի տարածքային հարկային տեսչությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն:

Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա ասաց, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխման անհրաժեշտությամբ: Նշված գործընթացի իրականացումը հնարավոր է դարձել հարկային մարմնում էլեկտրոնային համակարգի ներդրման ու բիզնես գործընթացների բարելավման, ինչպես նաև նպատակային ու հասցեական հարկային հսկողության իրականացման և դրա արդյունավետության բարձրացման շնորհիվ:

Կառավարությունն հաստատեց այս որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել