Քիչ առաջ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել դպրոցներում արձակուրդների երկարաձգման հարցի վերաբերյալ.
«Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1 ից: Միաժամանակ հիշեցնում եմ, որ համաձայն նախարարի հրամանի հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան»,- գրել է Զ. Եգանյանը: