Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 27-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2016–2018 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմելու է 44 869,1 մլն ՀՀ դրամ, որից 11 084.5 մլն դրամը նախատեսում է ներդնել 2016 թվականին: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվության ծառայությունից:
2016–2018 թվականների Ընկերությունը նախատեսել է ներդրումներ իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով.
Գազափոխադրման համակարգում.
- Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցում և ընդլայնում՝ 12 356,4 մլն դրամ, որից 2016 թվականին` 1 160,1 մլն դրամ,
- համակարգի վերակառուցում՝ 15 988,2 մլն դրամ, որից 2016 թվականին` 3 277,5 մլն դրամ,
- համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները կկազմեն 1 495,1 մլն դրամ, որից 2016 թվականին` 713,2 մլն դրամ,
Գազաբաշխման համակարգում.
- նոր բաժանորդների միացում՝ 1 180,3 մլն դրամ, որից 2016 թվականին` 657,2 մլն դրամ,
- համակարգի վերակառուցում՝ 7 314,1 մլն դրամ, որից 2016 թվականին` 2 539,4 մլն դրամ,
- համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները կկազմեն 6 535,0 մլն դրամ, որից 2016 թվականին` 2 737,1 մլն դրամ: