330 մլն ՀՀ դրամ կտրամադրվի «Ֆլեշ» ՍՊԸ-ին

Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար նախատեսված 330 մլն ՀՀ դրամը` որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով կտրամադրվի «Ֆլեշ» սահմանափակ պատասխա­նա­տվությամբ ընկերությանը 6 մլն լիտր դիզելային վառելանյութի մատակարարումները կազմակերպելու նպատակով` 1 լիտրը 280 դրամ արժեքով վաճառելու համար:

Այս նախագիծն այսօր հաստատեց կառավաությունը, այն ներկայացրեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Սուբսիդիայի չափը 1 լիտրի համար կազմում է 55 դրամ (335 դրամ –  55 դրամ) = 280 դրամ (համայնքներում):

Նախարարն ասաց, որ «Ֆլեշ»-ն առաջարկել է ամենացածր գինը` մեկ լիտր դիզելային վառելանյութի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել