Ֆրանսիայի ոստիկանությունը այսօր ձերբակալ է երկու ատրճանակով զինված անձի Փարիզի Դիսնեյլենդի հյուրանոցներից մեկի մուտքի մոտ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես հայտնում են անվտանգության ծառայությունից՝ 28-ամյա տղամարդը ձերբակալվել է այն ժամանակ, երբ Դիսնեյլենդի Նյու Յորք հյուրանոցի մուտքի մոտ տեղակայված մետաղորսիչները նրա պայուսակում զենք են արձանագրել: Պայուսակում եղել է նաև ղուրանի մեկ օրինակ: Ըստ ֆրանսիական մամուլի հաղորդման տղամարդու ընկերուհին նույնպես ձերբակալվել է, սակայն նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Կասկածյալի մասին քիչ բան է հայտնի: Ոստիկանության աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ կատարված հետաքննությունը դուրս չի եկել ահաբեկչության հետքի վրա և տղամարդն էլ հայտնել է, որ զենքը կրել է ինքնապաշտպանական նպատակներով:
Շաբաթվա սկզբին ԵՄ-ի ոստիկանության գործակալությունը նախազգուշացրել է, որ Իսլամական Պետությունը նոր ահաբեկչություններ է նախապատրաստում, և Ֆրանսիան ու այսպես կոչված «փափուկ» թիրախ հանդիսացող երկրները հատկապես մեծ վտանգի տակ են գտնվում:
Ինչպես հայտնի է Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ է հայտարարված նոյեմբերին տեղի ունեցած արյունալի սպանդից հետո, որը 130 մարդու կյանք խլեց:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը