Ո ՞ր դեպքերում է ձեր անձնագիրը անվավեր ճանաչվում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է անձնագիրը անվավեր ճանաչելու հիմքերը, մասնավորապես.

1. Անձնագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

     1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

     2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

     3) անձնագիրը կորել է.

     4) անձնագիրը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

    5) անձնագիրը կեղծվել է.

     6) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

     7) քաղաքացին անձնագիրը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.

     8) անձը մահացել է:

2. Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին, այլ պետությունում գտնվելու դեպքում` տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անձնագիրը համարվում է անվավեր, իսկ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր է ճանաչվում ոստիկանության մարմնի որոշմամբ:

4.Մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել