ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պաշտոնը ստանձնեց ոչ մի դրամական միջոցով: Համենայն դեպս, սրա մասին է վկայում նրա՝ 2011թ. հայտարարագիրը՝ ներկայացրած Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Տիկին Զոհրաբյանը ունեցել է ընդամենը 3,4 մլն ՀՀ դրամի աշխատավարձ տարվա կտրվածքով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի եկամուտը հաջորդ տարի մնաց նույնը, սակայն տարվա վերջում դրամական միջոցները 0-ից հասան 5 մլն ՀՀ դրամի:
Նույն տարի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում տեսնում ենք, որ պատգամավորն ունի երեք բնակարան:
2013թ.-ին ոչ մի էական փոփոխություն, իսկ այ 2014թ.-ի հայտարարագրում տիկին Զոհրաբյանը ստանում է 44 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն, հանձնում 56 հազար ԱՄՆ դոլարի փոխառություն, որի մեջ մտնում է նաև 5 մլն դրամական միջոցները: