Նոր հանձնաժողով՝ հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված

ՀՀ վարչապետն այսօր նոր որոշում է ընդունել, որը վերաբերում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու դրա անհատական կազմը և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին:

Որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետությունոմ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելմանն ուղղված գործողությունների կառավարման միասնական համակարգի ձևավորման նպատակով`

1. Ստեղծել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաuտատել`
1) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիuտերին հանձնաժողովի հրավերով կարող են մաuնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրաuենյակի ներկայացուցիչները` խորհրդատվական ձայնի իրավունքով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել