Հրապարակվել է Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Որո՞նք են 2015թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողները: ՀՀ հարկային ծառայությունը հրապարակել է այս ցանկը: Ըստ այդմ՝ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը վճարել է 42 մլն 650 հազար ՀՀ դրամ հարկ, հաջորդն այս ցուցակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը վճարել 27,5 մլն ՀՀ դրամ հարկ, այնուհետև գալիս է «Ղ տելեկոմը»՝ 18,6 մլն հարկային վճարումով:

Խոշոր հարկատուների ցանկում է նաև Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը, որից հարկային մարմինը ստացել է շուրջ 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև ՀԷՑ-ը՝ 16 մլն դրամ մուծած հարկով:

Այս ցանկում կան մի շարք բանկեր և այլ կազմակերպություններ: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Ցանկ` 2015թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել