Մի քանի տասնյակ հրամանագրեր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ հրամանագրերը նախագահականի կայքում տեղադրվել են միայն այսօր՝ թվագրված են հունվարի 23-ին: Հրամանագրերն առնչվում են Բանակի օրվան: Այս հրամանագրերով պարգևատրվում են մի քանի տասնյակ ազատամարտիկներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ, սպաների և գեներալների:
Այսպես՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգևատրվել զորքերի (ուժերի) միավորված խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխաիլ Գրիգորյանը և այլք: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, նույն կոչումն է շնորհվել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանին: