Լաս Վեգասում ուսուցչուհին մեղադրվում է աշակերտի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ

ԱՄՆ Լաս Վեգաս նահանգի ավագ դպրոցի ուսուցչուհի, 25-ամյա Ջիլիան Լաֆավին մեղադրանք է առաջադրվել՝ 16 ամյա աշակերտի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար: Վերջինս սահամանափակ կարողությունների ունի և ստանում է հատուկ ուսուցում: Այս մասին հայտնում է Daily News-ը:

Ըստ ոստիկանության հաղորդման՝ կինը ավելի քան 13.000 սեռական բնույթի հաղորդագրություն է ուղարկել երիտասարդին, և գրեթե ամեն օր հանդիպել նրա հետ: Դպրոցի վերահսկիչը նույնպես հաստատել է, որ ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել աշակերտի հետ նաև դպրոցական ժամերին: Լաֆավը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ նրա դատավարությունը կկայանա մարտին:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել