Հարավային Կալիֆորնիայի բնակչուհուն և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել՝ մեծ քանակությամբ զինամթերք և հրազենային մասեր՝ Ֆիլիպիններ տեղափոխելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Fox New-ը:
Ինչպես հաղորդում են դաշնային դատախազները, 60-ամյա Մալու Մենդոզային և նրա 30-ամյա որդուն՝ Մարկ Մենդոզային մեղադրանք է առաջադրվել անցած ամիս: Կինը ձերբակալվել է անցած շաբաթ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում՝ իր ծաննդավայր Ֆիլիպիններից վերադառնալիս: Սակայն նա ազատ է արձակվել մինչև դատավարության սկսվելը:
Որդին ներկայումս փախուստի մեջ է և ենթադրվում է, որ գտնվում է Ֆիլիպիններում: Ըստ իշխանությունների հաղորդման՝ 2011թ-ին զույգըկրկին փորձել է շատ մեծ քանակությամբ զինամթերք և զենքի պահեստամասեր տեղափոխել Ֆիլիպիններ՝ կենցաղային ապրանքների անվան տակ:
Հանցագործներին հնարավոր է եղել հայտնաբերել ԱՄՆ-ի և Ֆիլիպինների իշախանությունների միացյալ ջանքերի շնորհիվ:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը