Ֆլորիդայի բնակչուհուն, նրա երկու դուստրերին և տանը պահվող շատ հետ սպանված են գտել իր բնակարանի ներսում։ Նրա զուգընկերը խոստովանել է, որ ինքն է սպանել կնոջը: Այս մասին հայտնում է Daily News-ը:
27-ամյա Պատրիկ Կարլոպոլին ձերբակալվել է այն բանից հետո, երբ կիրակի առավոտյան ահազանգել է ոստիակություն և հայտնել 3 զոհի մասին, այն է՝ Թամի Մոդլինը՝ իր ընկերուհին, նրա 16 ամյա դուստրը և զույգի 3-ամյա դուստրը: Տղամարդը ոստիականներին հայտնել է, որ ինքն է կրակել իր կնոջ վրա, չնայած զույգը ամուսնացած չեր:
Դեռևս հայտնի չէ, թե ով է սպանել կնոջ երկու երեխաներին, ում մարմինները գտնվել են մահճակալի վրա, իսկ նրանց արանքում զենք է դրված եղել: «Դեռ շատ բան կա պարզելու: Կրակոցներ են հնչել, կան նաև դանակի հարվածից ստացած վերքեր», հայտնել է շերիֆ Մայք Սքոթը՝ սպանությունները «սարսափելի դաժան ու աներևակայալի» որակելով: Կարլոպոլիին մեղադրվում է մի քանի հանցանքի մեջ. սպանություն, դավադրություն, երեխաների շահագործում և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք: Ոստիկանները դեռևս չեն մանրամասնել սպանության հնարավոր շարժառիթները:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը