Հունվարի 26-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20/8 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես ML» մակնիշի 99 FM 996 (վարորդ՝ 1988 թ. ծնված Կ. Շ.), «ԻԺ» մակնիշի 688 LL 62, «Տոյոտա Քեմրի» մակնիշի T505YP42 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Մ.), «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 DN 605 (վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Ղ.) և «Սուբարու Իմպրեզա» մակնիշի 34 DC 336 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր է հասնելը՝ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Մերսեդես ML» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1961 թ. Ն. Շ.-ը, 1958 թ. ծնված Ա. և 1981 թ. Վ. Ս.-ները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել «Մերսեդես»-ի վարորդին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ավտոմեքենայից դուրս են բերել «Տոյոտա Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին: Վերջինիս ՃԿԱԿ օպերատիվ խումբը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: