Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրական դատարանը բազմաթիվ խախտումների պատճառով չեղյալ է հայտարարել դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է Եվրոնյուզը (Euronews)։ Միևնույն ժամանակ Դատարանը հաստատել է նույն օրը անցկացված Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, որի արդյունքում 30 թեկնածուներից հաղթել են երկուսը՝ նախկին վարչապետներ Անիսե Ժորժ Դոլոգելեն, ով հավաքել է ձայների 23.74 տոկոսը և Ֆոստեն Արխանժ Թուադերան, 19.05 տոկոս ձայն։
Նախագահական ընտրությունների երկրոդ փուլը տեղի կունենա հունվարի 30-ին։ Նոր խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում։
Ազգային անցումային խորհուրդը 414 դիմում-բողոք է գրանցել: Օրինակ, շատ ընտրատարածքներում քվեաթերթիկներ չեն բերվել, խախտումներով կազմված քվեարկության արձանագրությունների թիվը նույնպես մեծ է եղել։
Ընտրությունների անցկացման նպատակը վերջին երեք տարվա ընթացքում միջկրոնական տարաձայնությունների պատճառով երկրում տիրող բռնություններին վերջ տալն էր։ Այդ բռնությունների արդյունքում մի քանի հազար մարդ է զոհվել։