Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ով հունվարի 24-ին սրտի կաթված էր ստացել, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից, որտեղ ընդունվել էր պարոն Մկրտչյանը:
Արդարադատության նախարարի տեղակալին բժիշկները ստենդավորել են: ԲԿ-ից տեղեկանում ենք, որ բժիշկները դրական են գնահատում Արսեն Մրտչյանի առողջական վիճակը, այն գնալով կայունանում է:
ԲԿ-ում տեսակցություններ չեն թույլատրվում` հաշվի առնելով հանրապետությունում վիրուսային վիճակը: