20-ամյա երիտասարդին բերման են ենթարկել Գյումրիում տեղակայված ՌԴ ՊՆ զորամասից գողության փորձ կատարելու մեղադրանքով

Հունվարի 25-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի Շիրակացու փողոցում նկատել են մի երիտասարդի, ով ՌԴ ՊՆ զորամասի պարիսպի վրայից դուրս է ցատկել և տեսնելով իրենց` դիմել է փախուստի: Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Պարզվել է, որ նա 1996 թ. ծնված Լևոն Խ.-ն է:

Լևոն Խ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 01.20-ի սահմաններում, մտել է զորամաս` դիզելային վառելիք գողանալու, սակայն չի կարողացել, քանի որ իրեն նկատել են զինվորականները, և ինքը դիմել է փախուստի:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել