«Հանուն օրենքի» շարժման այսօրվա նախաձեռնության առնչությամբ Երևանում բրիտանական դեսպանատունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
Միացյալ Թագավորության կառավարությունը խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի առաջընթացը և Եվրախորհրդի (կամ դրա որևէ բաղկացուցիչ մարմնի) աջակցությունը այդ աշխատանքերին: ՄԹ-ն մտահոգված է վերջին շրջանում առաջնային գծում լարվածության բարձրացմամբ և կոչ է անում կողմերին գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շրջանակներում: