2015 թ.-ի ամփոփիչ արդյունքների համաձայն «Էյ-Ի-Ջի» Սերվիս ՍՊԸ-ն իրականացրել է մոտ 1 250 000 պլանային սպասարկում: Ըստ ԳՄՕԿ-ի պլանային ստուգայցերը կատարվում են տարին երկու անգամ: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
Ռիսկային խումբ ներկայացնող բաժանորդների բնակարաններում կատարվել են նաև 13 670 արտապլանային սպասարկումներ:
Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 20 445 կանչ:
Հայտնաբերված անվտանգության նորմերի խախտումների վերաբերյալ կազմվել է 283 315 արձանագրություն:
Պայմանական փակ դռների քանակը (գազազրկված, ժամանակավորապես չբնակվող, հրաժարվող) կազմել է բաժանորդների թվի մոտ 7%-ը: