Ավտոմեքենան ցած է ընկել 6 մետրանոց կամրջից. ուղևորի վիճակը ծանր է

Հունվարի 22-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի Բանավան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 53-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի 34 FT 130 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Հ. Փ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և ընկել Զոդի Բանավանի կամրջից (6 մետր բարձրություն):

Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր՝ 1964 թ. ծնված Ն. Ա.-ին, ով հոսպիտալացվել է Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել