Իրավիճակը շարունակում է մնալ կայուն. ՀՀ առողջապահություն նախարարություն

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։

Իրավիճակը շարունակում է մնալ կայուն։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները:

Այսօրվա թարմա տվյալների մասին Իրավաբան.netը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, որից 177-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Նշենք, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան:

Շարունակվում են բոլոր կանխարգելիչ և բուժական գործողությունները: Ինչպես տեղեկացրել ենք, ստեղծված կայուն վիճակը պահպանելու նպատակով` հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը հանդես է եկել հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարաձգելու առաջարկով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել