Այնուհետև կառավարման խորհրդի անդամներն անցել են օրակարգի առաջին հարցին` բուհի խորհրդի նախագահի ընտրությանը, որի պաշտոնում կրկին առաջարկվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի թեկնածությունը: Արմեն Աշոտյանի խոսքով` շուրջ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում Հովհաննես Հովսեփյանը ուշադրությամբ հետևել է բուհի աշխատանքներին, կատարել իրեն վերապահված բոլոր լիազորությունները` նպաստելով բուհի զարգացմանը:
Ըստ նախարարի` 2015 թվականի ընթացքում հաջողվել է հաղթահարել բուհի առջև կանգնած մարտահրավերները, այդ թվում` Հովհաննես Հովսեփյանի հետևողական աշխատանքի շնորհիվ: Հովհաննես Հովսեփյանն իր հերթին նշել է, որ լեզվահասարակագիտական համալսարանը հիրավի ձևավորված ավանդույթներով բուհ է, որտեղ աշխատում է հմուտ կոլեկտիվ, սովորում առաջադեմ ուսանողություն: «Այս ընթացքում ծանոթացել եմ բուհի խնդիրներին, իմ ուժերի ներածին չափով մասնակցել դրանց լուծմանը, Վստահ եմ, որ այս տարի համարյա բոլոր բացթողումները կշտկենք, հետևողական կլինենք բուհի խնդիրների լուծման հարցում, կշարժվենք առաջ` հանուն մեր միասնական գործի: Համակարգի արդունավետ կառավարման պարագայում բուհն առաջընթաց և նոր հաջողություններ կարձանագրի»,-նշել է Հովհաննես Հովսեփյանը:
ԵՊԼՀ կառավարման խորհրդի նիստում հաստատվել է 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը և 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը: