Վարորդները պետք է կարողանան վիճարկել տուգանքները, եթե անգամ ժամկետներն անցել են. փաստաբան

Քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վիճարկել տուգանքները, եթե անգամ մուծում կատարել են ու անցել է մի քանի ամիս: Կարծում է փաստաբան Դավիթ Ասատրյանը:

Այս հարցը լուծելու համար «Ճանապարհատրանսպորտային փոխհարաբերություններում Իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմի գործարկում և իրավական դաշտի բարելավում» ծրագրի շրջանակներում փորձ է արվում ստեղծել դատական նախադեպ:

Փաստաբանը մեզ ասաց, որ իրենք նպատակ ունեն այնպիսի նախադեպ ստեղծել, որ տուգանք ստացած և մուծած անձիք, եթե ամիսներ անց հայտնաբերեն, որ իրենց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ վարչական ակտ, վիճարկեն այն. «Մենք փորձում ենք ստեղծել դատական ատյանների կողմից այնպիսի պրակտիկա, որի հիման վրա անձիք կարողանան այդ վարչական ակտերը վիճարկել»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ օրենքը թույլատրում է դա իրականացնել: Այսինքն՝ օերնսդրությունը հնարավորություն տալիս է, որ այդ վարչական ակտերը վիճարկվեն, սակայն դատական պրակտիկան, դատարանները, հղում կատարելով իրավական անվտանգության սկզբունքին՝ թույլ չեն տալիս դա իրականացնել, շեշտադրվում է կոնկրետ ժամկետներով սահմանափակված լինելու հանգամանքը»,- նշեց մեր զրուցակիցը:

Դավիթ Ասատրյանը նաև հավելեց, որ ծրագրի շրջանակներում 2015թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ իրականացվել է 60-ից ավելի դատական գործեր, որոնցից 35-ը հաղթական գործեր են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել