2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում առկա 915 համայնքներից (49-ը քաղաքային և 866 գյուղական) բնական գազ են օգտագործում 608-ը, որից 563-ը գյուղական համայնքներ են, 45-ը՝ քաղաքներ: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակում 239-ը նոր գազաֆիկացված համայնքներ են:
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ գազօգտագործող բաժանորդների թիվը կազմում է 670 826 բաժանորդ, որից 9440-ը ավելացել է 2015 թվականի ընթացքում կամ աճը տարեսկզբի նկատմամբ կազմում է 1.4%: