ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի, Մարալիկի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն, Գավառ-Սևան, Մաստարա-Գառնահովիտ, Մելիքգյուղ-Ալագյազ, Ապարան-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:
Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի հատվածում, բուք է:
Ձյուն է տեղում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Կոտայքի և Շիրակի մարզերում:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ: