Առողջապահության նախարարության «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015 թվականի հոկտեմբերի 10-ին պայմանագիր է կնքել «Փինկ Ֆլամինգո» գեղեցկության և առողջության կենտրոնի հետ՝ փորձաքննությունների կատարման համար անհրաժեշտ մի շարք ապրանքների գնման համար:
Օրինակ, գնվել է 3 հատ DNA IQ հավաքածու, որը նախատեսված է աննշան հետքերից ԴՆԹ-ի անջատման համար: Սրա համար վճարվել է 847 200 դրամ: Իսկ 1 հատ ամելոգենինի հավաքածուի համար վճարվել է 246 հազար դրամ: Այն նախատեսված է սեռի նույնականացման համար:
Ընդհանուր առմամբ, 7 անուն ապրանքների գնման համար վճարվել է շուրջ 8.3 միլիոն դրամ:
Պայմանագրի կատարման վերջնաժամկետը այս տարվա հունվարի 15-ն է: