Հայաստանն ամբողջությամբ չի կարող անցնել թվային հեռարձակման, քանի դեռ սոցիալապես անապահով ընտանիքներին Կառավարության սահմանած կարգով անվճար չեն տրամադրվել DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ ֆեյսբուքյան իր էջում:
«Միաժամանակ տեղեկացնենք, որ սարքերի չտրամադրման դեպքում կխախտվի մարդու հիմնարար իրավունքներից մեկը` տեղեկություն ստանալու իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ: