Ուժեղ պայթյուն Ստամբուլի կենտրոնական հրապարակում

Ստամբուլի տուրիստական կենտրոնում, Սուլթան Ահմեդի անվան հրապարակում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ 10 մարդ զոհվել է, 15-ը վիրավորվել։ Պայթյունի պատճառները դեռ պարզ չեն։ Վարկած կա, որ դա մահապարտի գործ է։ Այս մասին Ստամբուլից տեղեկացնում է NTV հեռուստաալիքը։

Զոհերի մեջ կան գերմանացի զբոսաշրջիկներ։ Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել։

Պայթյունը տեղի է ուցել տրամվայի կանգառի մոտ։ Պատճառները դեռ հայտնի չեն։ Մասնագետները փորձում են պարզել պայթուցիկ սարքի տեսակը։

Դեպքի վայրում մեծ թվով շտապ օգնության մեքենաներ են հավաքվել։ Ոստիկանությունը շրջափակել է հրապարակը։ Ժամանել են պայթուցիկ սարքերը վնասազերծող մասնագետներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել