Այսօր կառավարության շենքի դիմաց հավաքվել էին ցմահ ազատազրկված երկու տասնյակ անձանց հարազատներ: Նրանք պահանջում էին վերաբացել իրենց բարեկամների գործերն ու արդար դատավճիռ իրականացնել: Ցուցարարները նաև կոչ էին անում վարչապետ Հովիկ Աբրահամյանին իջնել ու զրուցել իրենց հետ:
Ցուցարարների կառավարությունից որևէ պաշտոնյա չմոտեցավ: