Աղվան Հովսեփյանը նոր փոխատեղումներ է կատարել քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել կադրային փոխատեղումների մասին։

ՀՀ ՔԿ նախագահի հրամանով Արամ Հարությունյանն ազատվել Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից և նշանակվել Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ։ Արարատի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Գևորգ Սիմոնյանը՝ ազատվելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշված վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Էդուարդ Սիրականյանը՝ ազատվելով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Վահրամ Գյոզալյանը՝ ազատվելով ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել